Արտաշատ-Երևան ճանապարհին «Նիսսան»-ը բախվել է ճամփեզրի քարե պատնեշին և շրջվել
SOCIETYՍեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:21-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա գազի արտահոսք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում «Նիսսան ինֆինիտի QX4» մակնիշի 91 AD 999 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե պատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1954 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



