Քլինթոնի եւ Թրամփի միջեւ երկրորդ բանավեճն առավել քննարկվածն Է դարձել Twitter-ի պատմության մեջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի միջեւ հոկտեմբերի 8-ին Սենթ Լուիսում կայացած երկրորդ հեռուստաբանավեճը նմանօրինակ միջոցառումներից առավել քննարկվածն Է դարձել Twitter միկրոբլոգների ծառայության պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են սոցիալական այդ ցանցի ներկայացուցիչները:
Նրանց տվյալներով՝ բանավեճի ընթացքում եւ դրանից անմիջապես հետո Twitter-ում հրապարակվել Է ավելի քան 17 մլն հաղորդագրություն, որոնք անմիջականորեն վերաբերում Էին այդ իրադարձությանը: Այս թիվը ռեկորդային Է. այս եւ նախորդ տարիներին անցկացված բանավեճերից ոչ մեկը նման հետաքրքրություն չի առաջացրել Twitter-ի օգտատերերի շրջանում:
Ամենից ավելի քննարկվել Է այն սկանդալը, որը Թրամփի շուրջ ծավալվել Է կանանց հասցեին նրա վիրավորական արտահայտությունների, ինչպես նաեւ միլիարդատիրոջ ներողության կապակցությամբ, որը հնչել Է բանավեճի ընթացքում: Բացի այդ, բանավեճի առավել քննարկված պահերն են դարձել Թրամփի խոսքերն այն մասին, որ ինքը համաձայն չԷ Սիրիայի իրադրության նկատմամբ իր գործընկերոջ՝ փոխնախագահի թեկնածու Մայքլ Փենսի մոտեցմանը, միլիարդատիրոջ հայտարարությունը, թե ինքը ջենտլմեն Է, ինչպես նաեւ Քլինթոնին բանտ նստեցնելու նրա սպառնալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



