ԳՖՀ-ում ձերբակալված սիրիացին պլանավորում Էր ահաբեկչություն իրականացնել Բեռլինի օդանավակայանում
INTERNATIONAL NEWSԼայպցիգում ձերբակալված սիրիացին՝ Ջաբեր ալ Բաքրը, որը կասկածվում Է ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ, պլանավորում Էր գրոհ իրականացնել Գերմանիայի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԳՖՀ-ի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը՝ ելույթ ունենալով ARD հեռուստաալիքի եթերում:
«Մենք տեղեկություններ ունեինք, որ նա նախ ցանկանում Էր Գերմանիայում գրոհել գնացքների վրա: Այնուհետեւ կենտրոնացել Է Բեռլինի օդանավակայանների վրա»,- նշել Է հակահետախուզության ղեկավարը:
Գերմանիայի ոստիկանությունն անցած գիշեր Լայպցիգում ձերբակալել Է 22-ամյա սիրիացու: Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ «փախստականի բնակարանում հայտնաբերվել Է 1,5 կիլոգրամ վտանգավոր պայթանյութ»: Վերջին շաբաթվա ընթացքում նա Համացանցում հրահանգներ Էր փնտրում ռումբի պատրաստման վերաբերյալ: Քննիչները պարզել են նա կապված Է «Իսլամական պետություն» խմբավորման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



