Չինաստանում 200 մարդ ձերբակալվել է անձնական տվյալների դեմ ոտնձգության համար
INTERNATIONAL NEWSՉինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 201 կասկածյալի քաղաքացիների անձնական տվյալների դեմ ոտնձգության համար: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարությանը:
2015 թվականի նոյեմբերին Լյաոնին նահանգի իրավապահ մարմինները անձնական տեղեկությունների դեմ ոտնձգության գործի հետաքննության ընթացքում մեծաքանակ փաստեր են հայտնաբերել անձնական տեղեկությունների վաճառքի վերաբերյալ, որոնք առնչվել են երկրի մյուս շատ շրջաններին եւս:
Վնասազերծվել է 9 հանցավոր խմբավորում: Հետաքննությամբ հաստատվել է, որ այդ խմբավորումներից յուրաքանչյուրի կազմի մեջ էին մտնում անձնական տեղեկությունների արտահոսքի աղբյուրը (սովորաբար տեղեկություններ հավաքողները եւ անձնական տեղեկությունների հետ կապ ունեցող ծառայությունների աշխատակիցները) եւ գործակալները: Հենց նրանց միջոցով է անձնական տեղեկատվությունը հանրահայտ սոցցանցերում վաճառքի հանվել, ինչպիսին են WeChat եւ QQ մեսենջերները:



