Պուտին. Ռուսաստանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման սառեցմանը կամ կրճատմանը
INTERNATIONAL NEWSՆավթի արդյունահանման սառեցումը կամ կրճատումը նավթի շուկայում կայունություն պահպանելու համար կարեւոր որոշում է: Այս մասին հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի հատուկ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը պատրաստ է միանալ արդյունահանման սահմանափակման համատեղ միջոցառումներին եւ մյուս նավթ արտահանողներին եւս կոչ է անում միանալ»,- ասել է նա:
Ռուսաստանը հույս ունի, որ կոնկրեը համաձայնությունների կհասնեն նոյեմբերին կայանալիք ՕՊԵԿ-ի հանդիպմանը, նշել է նախագահը:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում եւս բոլոր շահագրգիռ կողմերի հետ կհամագործակցի էներգետիկ ոլորտում՝ «փոխշահավետ եւ իրավահավասար գործընկերության հիմքով»
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



