Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է պարտավորագրերի տեսության զարգացման գործում ավանդի համար
SOCIETYՏնտեսության բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը բաժին Է հասել բրիտանացի տնտեսագետ Օլիվեր Հարթին եւ ֆինն տնտեսագետ Բենգտ Հոլմստրեմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտարարել են Շվեդիայի գիտությունների թագավորական ակադ եմիայում:
Նոբելյան մրցանակի 2016 թվականի դափնեկիրները կստանան 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 931 հազար դոլար):
Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ավանդաբար կանցկացվի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակների հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը:
Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի պաշտոնական անվանումն Է՝ «Տնտեսական գիտությունների գծով Շվեդիայի պետական բանկի մրցանակ Ալֆրեդ Նոբելի հիշատակին: Շվեդ գիտնականի կտակում, որը կազմվել Է 1895 թվականին, տնտեսության մասին ոչինչ չի ասվում: Դինամիտի գյուտարարն իր կարողությունը կտակել Է բնական գիտությունների ներկայացուցիչներին, գրականագետներին ու խաղաղության մարտիկներին: Ավելի քան 70 տարի Է՝ այդ պատվիրանը կատարվում Էր. մրցանակները հանձնվում Էին բժիշկներին, ֆիզիկոսներին, քիմիկոսներին, գրողներին, բանաստեղծներին ու քաղաքական գորիչներին: Բայց 1968 թվականից Շվեդիայի Բանկը տարեկան գումար Է փոխանցում Նոբելյան հիմնադրամին, որը հավասար Է Նոբելյան մեկ մրցանակի: Տնտեսական գիտության մեջ ավանդի համար պարգեւը, այդուամենայնիվ, նույնքան հեղինակավոր Է համարվում, որքան եւ Նորբելյան մրցանակները քիմիայի, ֆիզիկայի կամ բժշկության ասպարեզում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



