Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


IBM-ն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հանդես են եկել նոր կրթական նախաձեռնությամբ

SOCIETY

 Միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու,  տեխնոլոգիական կրթությունը խթանելու և շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու նպատակով տեղի է ունեցել ‹‹ISTC Think Day with Academia›› միջոցառումը։ Այն նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մեդիա բաժնից, «ISTC Think Day with Academia››-ի ընթացքում տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը:

ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ տեխնոլոգիական ու բիզնես: Այնուհետև մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:

Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրել են իրենց նախագծերը, ինչպես նաև ստացել ծրագրի մասնակցության վկայականներ:  

«Մեր թիմը ստեղծել է Shopping Adviser նախագիծը, որը բջջային հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց հեշտ և արագ կատարել գնումներ: Այցելուն հավելվածում նշում է ապրանքը, գույնը, ձևը, չափսը, գնային սահմանը, և հավելվածը նրան ուղեցկում է դեպի այն խանութը, որտեղ առկա է նշված տվյալներին համապատասխան ապրանքը››,-նախագիծը ներկայացրել է Jarvis թիմի անդամ Մարիամ Սիմոնյանը, ով Երևանի պետական համալասարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է:

«Menony թիմը, որը բաղկացած է 5 հոգուց, մշակում է հավելաված՝ Ռոբոտ հոգեբան:  Այն օգնում է մարդուն իր առօրյա հոգեբանական խնդիրները լուծելու հարցում, իսկ երբ ռոբոտը մարդու մոտ նկարտում է ավելի խորը հոգեբանական խնդիրներ, նրան առաջարկում է դիմել իրական հոգեբանին››,-նախագծի մասին պատմել են թիմի անդամներ Անժելա Իսակովան և Վիկտորյա Մարկոսյանը:

‹‹ISTC Think Day with Academia››-ի  միջոցառման շրջանակում քննարկվել են նաև ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների և հետազոտական ինստիտուտների զարգացման միտումներն ու առկա խնդիրները, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներկայացվեց Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունների զարգացմանն ուղղված գաղափարներն ու տեսլականը:

Միջոցառմանը ներկա են եղել տարբեր համալսարանների դասախոսներ և ուսանողներ, ովքեր արդեն ISTC համայնքի անդամ են:

Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 100 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 1000 ուսանող և 100 դասախոս: 

Հոկտեմբերի 17-ից կմեկնարկի ISTC Ակադեմիա ուսումնական նոր ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված ուսանողները:

Հաջողակ ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու պրակտիկայի ծրագրին, ստեղծել սեփական ստարտափը, աշխատել ISTC կենտրոնի գործընկեր կազմակերպություններում կամ դառնալ կենտրոնի հետազոտական խմբի անդամ:

Հայաստանում Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հիմնադրվել է ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Երևանի պետական համալսարանի կողմից:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթականհաստատութունների կրթական կարողություններըստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը տեղակայված է ԵՊՀ-ի տարածքումսակայն ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներիցայդ թվումԱկադեմիական նախաձեռնության դասընթացներիցվիրտուալ գրադարանիցկենտրոնի ծրագրակազմից և սարքավորում ներիցիսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ ենաջակցելու ցանկացած հարցում:   

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League