Քաղաքական անորոշությունն ազդում է համաշխարհային տնտեսության աճի վրա. ԱՄՀ
SOCIETYԳլոբալ քաղաքական անորոշությունը ճնշում Է գործադրում համաշխարհային տնտեսության աճի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամին:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված մտահոգությունները, Չինաստանի բարեփոխումները, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները. բոլոր այս իրադարձությունները բացասաբար են ազդում տնտեսության գլոբալ աճի վրա՝ վատացնելով առեւտրի մասնակիցների տրամադրությունները, ճնշելով ներդրումները եւ ուժեղացնելով շուկայի անկայունությունը:
«Ֆինանսների ցանկացած նախարարի կամ Կենտրոնական բանկի հարցրեք համաշխարհային տնտեսության գլխավոր ռիսկերի մասին, եւ դուք բոլորից կստանաք մեկ հսկայական խնդիր՝ քաղաքականությունը»,-գրում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



