Ինչպես հասնել հաջողության. Գարիկ Պապոյանի, Նազենի Հովհաննիսյանի և Սամվել Մարտիրոսյանի բանաձևերը (լուսանկարներ)
LIFELife.tert.am-ը գրում է.
Տեղի ունեցավ «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» 2-րդ կոնֆերանսը, որի նպատակն է խթանել երիտասարդներին օգտագործելու սեփական հնարավորությունները և ունակությունները առաջ գնալու և կյանքում մեծ ձեռքբերումներ ունենալու համար:
Ավելի քան 250 հոգի հավաքվել էին մի վայրում զարգացնելու և ընդլայնելու իրենց աշխարհայացքը և մտածողությունը: Կոնֆերանսի հյուրերն էին դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը: Երեկոն վարում էր Սերգեյ Սարգսյանը: Հյուրերը պատասխանեցին երիտասարդներին հետաքրքրող հարցերին, պատմեցին իրենց ճանապարհին հանդիպող դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

Նազենին իր ելույթի ընթացքում բավականին հետաքրքիր գաղափարներ շոշափեց, որոնցից մի քանիսը ստորև.
-Աշխատանքը շատ հաճախ դոմինանտ է դառնում անձնական կյանքից: Այս հարցում տղամարդկանց բախտը բերում է, քանի որ շատ հաճախ նրանք հանդիպում են հոգատար կանանց, որոնք պատրաստ են ամուսնու հետ կիսել շատ հոգսեր:
-Մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն: Եթե մարդ չի ընտրում այս մի կողմը, այլ մյուսն է ընտրում, ապա դա դեռ չի նշանակում, թե դու մյուսը չընտրելով զոհել ես այն:

-Թատրոնը մի աշխարհ է, որտեղ կարելի է խաբել ազնվորեն:
-Չի կարելի անձնագիրը տալ օտար մարդու և գնալ ճանապարհ բոլորովին օտար մարդու հետ: Չի կարելի շատ ուտել: Չի կարելի նեղանալ ծնողներից, եթե անգամ նրանք սխալ են:
-Կարելի է որակով գործնականը համատեղել որակով անձնականի հետ, եթե հանդիպես որակով, արժանի տղամարդու:
-Հաջողությունը հստակ եզրույթ չէ: Ամեն մարդ իր անհատականությամբ է ձևավորում իր հաջողությունը: Եթե մարդ ունի անելիք, ապա նա հաջողության հասնում է:

Շարունակությունը՝ այստեղ:



