ԱՄՆ-ի USS Mason ականակիրը հրթիռակոծվել է Եմենի ափերի մոտ
INTERNATIONAL NEWSԱմերիկյան USS Mason ականակիրը հրթիռակոծվել Է Եմենի ափերի մերձակա միջազգային ջրերում, նավը վնասվածքներ չի ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆր Դեւիսը:
«ԱՄՆ-ի Mason նավը, գտնվելով Կարմիր ծովում՝ Եմենի ափերի մոտ, 60 րոպեանոց ժամանակահատվածում գրանցել Է մոտեցող երկու հրթիռ»,- ասել Է նա: Դեւիսը ճշտել Է, որ ականակիրը ոչ մի վնասվածք չի ստացել, անձնակազմի անդամներից վիրավորներ չկան: Զինվորականների կարծիքով՝ հրթիռներն արձակվել են ապստամբ հուսիների կողմից վերահսկվող տարածքից:
USS Mason-ը ջրարկվել Է 2001 թվականին, դրա ջրատարողությունը կազմում Է 6950 տոննա: Այն, մասնավորապես, հանդերձված Է «Իջիս» մարտական պաշտպանական համակարգով, կարող Է կրել մինչեւ 74 հրթիռ, ներառալ թեւավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



