Ուկրաինան ուսումնասիրում է ԱՊՀ-ից դուրս գալու հարցը
INTERNATIONAL NEWSԿիևը աշխատում է ԱՊՀ-ին իր անդամակցությունը դադարեցնելու հարցի վրա, կիրակի օրը հատարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը 112 Ukraine հեռուստաալիքի եթերում:
2014 թվականի փետրվարին Ուկրաինայում իշխանափոխությունից հետո երկրի նոր ղեկավարությունը հայտարարություն է արել ԱՊՀ-ում աշխատելուց հրաժարվելու մտադրության մասին: Ավելի ուշ Կիևը կազմակերպության կատարողական կոմիտեից հետ է կանչել իր ներկայացուցչին:
«Մենք ուսումնասիրել ենք դուրս գալու հարցը: Մենք ունենք մի քանի տասնյակ համաձայնություններ, որոնք վերաբերում են, օրինակ, դիպլոմների փոխադարձ ճանաչմանը, կենսաթոշակների վճարմանը: Եվ այժմ մենք ավարտում ենք աշխատանքը, որը մեզ թույլ կտա կանոնավորել այդ համաձայնությունները: Մենք մեծ հույս ունենք, որ կկարողանանք այդ համաձայնությունների մենեջմենթ կատարել առանձին, և այն ժամանակ այդ հարցը կրկին առաջ կգա: Ես հենց ԱՊՀ-ից դուրս գալու հետևողական կողմնակից եմ»,- հայտարարել է նախարարը:



