Չինացի գիտնականները մտածել են շերամի որդին կերակրել գրաֆենով
SOCIETYՉինաստանի Ցինխուա համալսարանի գիտնականները թթենու շերամի որդերին ստիպել են սովորականից ավելի ամուր ոստայն հյուսել, հայտնում է Nano Letters-ը:
Ամուր մետաքս ստանալու համար նրանց կերակրել են թթենու տերևներով՝ մշակված 0.2 տոկոսանոց ածխածնային նանոխողովակների կամ գրաֆենի լուծույթում: Փորձերը ցույց են տվել, որ ստացված մանրաթելը եղել է 2 անգամ ավելի ամուր և դիմացկուն:
Բացի դրանից՝ 1000 աստիճան տաքացնելուց հետո մանրաթելերը սկսել են էլեկտրական հոսանք բաց թողնել: Ենթադրվում է, որ ստացված մանրաթելերը կիրառություն կգտնեն բժշկական իմպլանտների և կենսաբանորեն քայքայվող սենսորների մեջ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



