Մեն կղզում hայ շախմատիստները իրար չնեղացրին
SPORTԲրիտանական Մեն կղզում ավարտված շախմատի խոշոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները բոլոր առումներով նույն արդյունքը ցույց տվեցին:
Մեր հավաքականի երեք անդամները՝ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, ինը հնարավորից վաստակեցին 5,5-ական միավոր եւ նույն հերթականությամբ զբաղեցրին 18-20-րդ տեղերը:
Ինչպես եւ սպասվում էր, մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարկածով 2-րդ շախմատիստ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված ուկրաինացի Պավել Էլյանովից:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



