Ռուսաստանում տանը միայնակ թողնված մեկամյա երեխան ընկել է 4-րդ հարկից
SOCIETYՌուսաստանի Լոբնյա քաղաքի բնակելի շենքերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. փոքրիկ տղան ընկել է 4-րդ հարկի բարձրությունից:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, մեկամյա փոքրիկը ընկել է բնակարանի պատուհանից: Երեխային անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Նշվում է, որ երեխան մենակ է մնացել տանը` առանց ծնողների վերահսկողության: Բարձրանալով պատուհանագոգի վրա` երեխան հենվել է հակամոծակային ցանցի վրա և իր ծանրության հաշվին` դուրս հրել այն ու ընկել:
Ողբերգական միջադեպի ականատեսներն անհապաղ շտապ օգնություն են կանչել: Երեխայի մոտ, նախնական տվյալներով, գանգուղեղային փակ վնասվածք է ախտորոշվել, ինչպես նաև այլ վնասվածքներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Նշվում է, որ հետաքննություն է սկսվել միջադեպի առթիվ` ծնողների անփույթ վերաբերմունքի գործով:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



