Հայիթիում եռօրյա սուգ է հայտարարվել «Մեթյու» փոթորկի զոհերի հիշատակին
SOCIETYՀայիթիի նախագահ Ժոսելերմ Պրիվերը եռօրյա սուգ է հայտարարել` Կարիբյան ավազանում հոկտեմբերի 3-ից մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի հիշատակին:
Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հիշեցնելով, որ կործանարար փոթորկի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 900-ի:
Հաղորդվում է, որ սգո երեք օրերի ընթացքում պետական դրոշն իջեցվելու է, իսկ ժամանցային հաստատությունները փակ են լինելու: Տարերային աղետի հետևանքով զոհերի վերջնական թիվը դեռևս չի հաղորդվել:
Փոթորիկի կործանարար հետևանքներով պայմանավորված` որոշվել է նաև հետաձգել Հայիթիում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Քվեարկությունների օրը կորոշվի հոկտեմբերի 12-ին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



