ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել. Լավրով
INTERNATIONAL NEWSՄոսկվան չափազանց երկար ժամանակ «ռազմավարական համբերություն» է դրսևորել Վաշինգտոնի գործողությունների նկատմամբ, սակայն այժմ Ռուսաստանի և ԱՄ-ի հարաբերություններում արմատական փոփոխություն է տեղի ունեցել: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ըստ իս` դա փաստ է», - ասել է Լավրովը ռուսաստանյան Առաջին ալիքին տված հարցազրույցում` մեկնաբանելով ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած արմատական փոփոխությունները:
«Մենք, անկեղծ ասած, երկար ժամանակ ենք դրսևորում այն, ինչն ամերիկացիներն անվանում են «ռազմավարական համբերություն»: Չէ որ հարաբերությունների միակողմանի վատթարացումը ամերիկացիների կողմից սկսվել էր Ուկրաինայից շատ առաջ: Մենք այդ մասին ասել ենք», - ընդգծել է ռուս նախարարը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



