Ջոլին և Փիթը խնդիրներ ունեին դեռևս «Լազուրե ափ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
LIFEԲրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի ամուսնությունը սկսել էր փլուզվել դեռևս «Լազուրե ափ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում դերասանները մարմնավորում էին գլխավոր կերպարները:
Ինչպես գրում է Life.ru-ն` ֆիլմում, որի ռեժիսորը հենց Ջոլին է, նրանք անհաշտ ամուսինների էին մարմնավորում, ինչը հեռու չէր իրենց իրական կյանքից: Դերասան ամուսինների հարաբերությունների վատթարացման մասին դեռևս 2014-ին նշում էին ֆիլմի նկարահանող անձնակազմի անդամները: Նրանց խոսքով` Ջոլին ու Փիթը այն ժամանակ արդեն գրեթե չէին շփվում:
«Նրանք գրեթե չէին զրուցում նկարահանման հրապարակից դուրս, հեռու էին միմյանց պահում և շատ սառն էին: Փիթը երեկոյան ժամերին տեղի բարերում էր գտնվում: Անջելինան երբեք նրա հետ չէր լինում», - ասել է նկարահանող խմբի անդամներից մեկը:
Նրա խոսքով` արդեն այն ժամանակ բոլորի համար պարզ էր, որ աստղային ամուսինները լուրջ ընտանեկան խնդիրներ ունեն:
Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել սեպտեմբերին: 11 տարվա համատեղ կյանքից հետո Ջոլին ստացել է իրենց վեց երեխաների խնամակալի իրավունքները:



