Կիվին՝ քաղցկեղի դեմ պայքարի լավագույն միջոց
LIFELife.panorama.am-ը գրում է.
Կիվիի օգտագործումը լավ է անդրադառնում օրգանիզմի վրա, այն պաշտպանում է քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների զարգացումից և գիրությունից։
Կիվին օգտակար հանքանյութերի և վիտամինների աղբյուր է։ Այս քաղցր միրգը իրենից ներկայացնում է շատ ավելին, քան պարզապես դեկորատիվ միրգ լինելը։
Այն պարունակում է A, C և E վիտամին։ C վիտամինը հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է օրգանիզմը ազատ ռադիկալներից, սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից և գիրությունից։
E վիտամինը ևս ունի նմանատիպ հատկություններ։ Կիվիում այդ երկու վիտամինները պարունակվում են մեծ քանակությամբ և պաշտպանում օրգանիզմը։
Սննդային մանրաթելերը օգնում են բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք է շաքարային դիաբետը, կարգավորելով շաքարի մակարդակը, ինչպես նաև հաստաղիքի քաղցկեղը։
Բժիշկները խորհուրդ են տալիս սրտի հիվանդություն ունեցող անձանց օրական ուտել մեկ կիվի, քանի որ դա կրճատում է սրտի կաթվածի հավանականությունը։



