Yerevan, 14.March.2026,
00
:
00
BREAKING


Երևանի փոխքաղաքապետ. Նոր երթուղային ցանցում «մարշրուտկաներ» չեն լինի

SOCIETY

Armeniasputnik.am-ը գրում է.

Երևանի տրանսպորտի և ճանապարհների վիճակը հեռու է բավարար լինելուց։ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մանրամասներ է ներկայացնում այն մասին, թե քաղաքապետարանն ինչպես է պատրաստվում բարելավել իրավիճակը

Ուսումնասիրություններն ու խորհրդատուների հետ աշխատանքը ցույց են տվել, որ Երևանում կա մոտ 70 տոկոս իրար կրկնող գիծ, և սա բերում է նրան, որ տվյալ հատվածներում տրանսպորտային միջոցներն աշխատում են անարդյունավետ։ Այդ պատճառով, ըստ Վահե Նիկոյանի, պատվիրվել է նոր երթուղային ցանց։

«Նոր երթուղային ցանցով արդեն կբացառվեն «մարշրուտկաները» կամ մինի ավտոբուսները, երթուղիները կսպասարկվեն միջին տեղատարողության և որոշ գծերում նաև` մեծ տեղատարողության ավտոբուսներով, ինչպես զարգացած քաղաքներում։ Կլուծվի նաև էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի խնդիրը, բոլոր երթուղիները կինտեգրվեն մեկը մյուսին` մետրոպոլիտեն, վերգետնյա էլեկտրատրանսպորտ, այսինքն` կաշխատի միասնական հասարակական տրանսպորտի սպասարկման ցանց»,- ներկայացրեց փոխքաղաքապետը։

Նա պարզաբանեց, որ միասնական տոմսային համակարգն այն է, երբ մարդն Ա կետից Բ կետը երթևեկելու համար, եթե նույնիսկ ստիպված է 3-4 տրանսպորտ փոխել, 3-4 անգամ չվճարի։ Գուցե կախված երթուղու երկարությունից` տարբեր կլինի ուղևորավարձը։

«Իհարկե, տեղափոխությունը ենթադրելու է ժամանակ, այսինքն` ավելի շատ ժամանակ քաղաքացին կծախսի արագության տեսանկյունից, սակայն կլինի շատ ավելի հստակ հաշվարկելի և կանխատեսելի ժամանակը, որովհետև կունենանք հստակ էլեկտրոնային չվացուցակներ, հստակ GPS համակարգով աշխատող ավտոբուսներ»,- նշեց նա։ Նա վստահեցրեց, որ ամենաուշը մեկ տարվա ընթացքում Երևանը կունենա նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան երթուղային ցանց։ Ինչ վերաբերում է մետրոյին, ապա այն կապիտալ վերանորոգման կարիք ունի, որից հետո միայն կարելի կլինի խոսել նոր կայարանների մասին։ Նորոգման առաջին փուլն իրականացվել է 2011 թվականին, երկրորդ փուլը` դրենաժի երկարացումը, ընթացքի մեջ է։ Երրորդ փուլում կհիմնանորոգվեն շարժասանդուղքները։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի սկսել լուծել մետրոյի երկարացման խնդիրը։

«Ուսումնասիրող կազմակերպություններն առաջարկեցին, բնակչության տեղաբաշխվածությունից ելնելով, կայարաններից մեկը կառուցել «Արմենիա» հիվանդանոցի, մյուսը` Գևորգ Չաուշի արձանի հարակից հատվածում։ Ուսումնասիրվեց նաև ֆինանսական կողմը` հարկավոր է շուրջ 160-260 մլն եվրո։ Հարց է առաջանում` ինչքանո՞վ է դա առաջնային, հրատապ։ Իհարկե, բոլոր երևանցիները կուզենային նոր կայարաններ ունենալ, սակայն քաղաքապետարանն այդ աշխատանքները սկսելու համար նման միջոցներ չունի»,- նշեց նա` հավելելով, որ ծրագիրը մնում է օրակարգում, և նման միջոցներ լինելու դեպքում այն կարող է իրականացվել։

Նիկոյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանը ծրագիր է իրականացնում Երևանի կենտրոնը բեռնաթափելու ուղղությամբ։ Գործող և նախորդ գլխավոր հատակագծերով Երևան քաղաքը շրջանցող ճանապարհը նախատեսված է եղել, սակայն այսօր է միայն այն դառնում իրականություն։

«Խոսքն այն ճանապարհաշինարարական ծրագրի մասին է, որը, ըստ էության, քաղաքը շրջանցելու է Արշակունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի, Շիրակի փողոցից դեպի Արգավանդ, այնուհետև Մալաթիայի Բաբաջանյան փողոցից դեպի Աշտարակ և Աշտարակից դեպի Դավթաշեն»,- հայտնեց նա։ Նիկոյանը հայտնեց, որ կան ևս մի շարք շարունակական ծրագրեր, որոնք հաստատվելու դեպքում Երևանը կունենա կարգավորված երթևեկություն։  

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation