Երևանի տոնը մանուկները նշել են Մանկական զբոսայգում
SOCIETYՄայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձը փոքրիկ երևանցիները նշել են Մանկական զբոսայգում: Այստեղ հատուկ երեխաների համար կազմակերպված մանկական տոնական ծրագրում ներառվել են տիկնիկային ներկայացումներ, երեխաները մասնակցել են նաև զանազան խաղ-մրցույթների: Բացի այդ, մանուկները հետաքրքրությամբ հետևել են նաև զբոսայգու տարբեր հատվածներում ելույթ ունեցող աճպարարների հնարքներին:
Ներկաներին բարձր տրամադրություն են փոխանցել նաև հայտնի ու սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները:
Ծրագիրը հագեցած է եղել նաև պատանի կատարողների երաժշտական համարներով:
Շնորհավորելով Երևանի տոնը՝ երեխաների ծնողներն ընդգծել են առանձին մանկական հարթակի կարևորությունն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին՝ բազմաժանր տոնական միջոցառումներ ապահովելու համար:







1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



