Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ահա թե ինչու է ֆրանսիացիներին արգելվում ժպտալ՝ անձնագրի համար լուսանկարվելիս

LIFE

Blognews.am-ը գրում է.

 «Չժպտաք, խնդրում եմ, որովհետև դուք ֆրանսիացի եք»,  «Ժպտալ չի կարելի, և սա ծիծաղելի չէ». ահա այսպիսի վերտառությամբ հոդվածներ հեղեղեցին ֆրանսիական մամուլն այն բանից հետո, երբ  օրենք ընդունվեց այն մասին, որ անձը հաստատող բոլոր փաստաթղթերի ու անձնագրի համար լուսանկարներում մարդիկ չպիտի ժպտան, քանի որ ժպտացող դեմքով լուսանկարները մեծ բարդություններ ու խնդիրներ են առաջացնում ճանապարհորդությունների ու երկրից-երկիր տեղափոխվելու գործընթացների համար:

Դեռ 12 տարի առաջ Ֆրանսիայում չարախնդությամբ կատակում էին այն բանի համար, որ Բրիտանիան արգելեց իր քաղաքացիներին ժպտալ անձնագրերի համար լուսանկարվելիս: Եվ ահա նույն իրավիճակում հայտնվեցին նաև ֆրանսիացիները: Իսկ ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ է արգելվում անձնագրի լուսանկարում ժպտալ: Բանը նրանումն է, որ եվրոպական շատ երկրների անձնագրերի մեջ կա անտեսանելի կրիչ՝ չիպ, որը մանրամասն ինֆորմացիա է պարունակում մարդու դեմքի կենսաչափական առանձնահատկությունների մասին: Այդ ինֆորմացիան չիպի մեջ է ներբեռնվում այն լուսանկարից, որը  եվրոպացիները  դիմում-փաստաթղթին կից ներկայացնում են իրավապահներին՝ պարտադիր կենսաչափական անձնագիր ստանալու համար: Լուսանկարում ֆիքսված դիմագծերը՝ աչքերի միջանկյալ հեռավորությունը, քթի ծայրը, քիթ-աչք անկյան չափը,  ստեղծում են մարդու դեմքի մաթեմատիկական քարտեզը, իսկ այն ամենը, ինչը խեղաթյուրում է այդ պատկերի հստակ վերարտադրությունը՝ բացառվում է անձնագրի լուսանկարի մեջ՝ օրինակ, արևային ակնոցները: Սակայն ի՞նչը կարող է գրեթե ամբողջությամբ փոխել մարդու դեմքի արտահայտությունը, եթե ոչ ժպիտը կամ ծիծաղը:

Երբ մենք շրջում ենք օդանավակայաններով, մեր ամեն քայլն ու շարժումը  ամենուր տեսանկարահանում են հարյուրավոր տեսախցիկներ,  որոնք էլ պատճենահանում են մեր դեմքն,  ու մեխանիկական համեմատությունը մեր փաստաթղթերի լուսանկարների հետ կատարվում է վայրկյանների ընթացքում:

Ներկա պահին բոլոր երկրների կառավարությունները խիստ մտահոգված են իրենց երկրներ կեղծ փատաթղթերով անձանց ելումուտի հարցով և այնպիսի մեթոդներ են մշակում, որպեսզի անգամ ջրի երկու կաթիլ հիշեցնող երկվորյակներին հնարավոր լինի տարբերել  ըստ անձնագրի լուսանկարի: Այս ամենը ունի մեկ գերնպատակ՝ հնարավորինս ճշգրիտ բացահայտել անձի ինքնությունը ըստ լուսանկարի: Իսկ սա մեր օրերում օրհասական խնդիր է, քանի որ ապրում ենք ահաբեկչության մշտական սպառնալիքի տակ:  

Բրյուսելի ահաբեկչության հեղինակները. 2016թ.

Նախքան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը՝  ԱՄՆ իշխանությունները անձի ինքնությունը հաստատող միակ ապացույցը համարում էին  մատնահետքը, սակայն մեր օրերում այն ևս չի համարվում հավաստի ինֆորմացիա անձի մասին,  և մատնահետքի իդենտիֆիկացիան համարվում է ընդամենը լրացուցիչ, բայց ոչ հիմնական  քայլ: Մի քանի տարի առաջ կարճ ժամանակահատված կիրառվեց  ևս մեկ փորձ. անձի ինքնությունը ստուգում էին աչքի բիբի պատկերով:

Սակայն իր տհաճ, անհարմար ու ժամանակատար գործընթացի պատճառով այս մեթոդը չեղարկվեց:   Այժմ աշխարհի մի շարք երկրներում այլ մեթոդ են սկսել կիրառել, ըստ որի ՛՛պատճենահանվում է՛՛ մարդու դաստակի երակների քարտեզը: Իսկ մինչ այդ, քանի դեռ մեր երկրում չկան այս օրենքները, օգտվենք հնարավորությունից և մեր օդանավակայանում  շրջենք  ոչ թե պատճենահանող սարքին ուղղված, այլ մեզ դիմավորող հարազատներին ողջունող դաստակներով և լայն ժպիտներով:)

Պատրաստեց  Արմինե Հայրապետյանը

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference