Արտակարգ վթար Սպիտակում. 21-ամյա վարորդը ЗИЛ-ով մխրճվել է իր ազգականի տան մեջ
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում 21-ամյա Էդիկ Դարչինյանը իր վարած ЗИЛ մակնիշի 10 ԼՕ 416 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ քաղաքում՝ Առափնյա փողոցի թիվ 93 տան մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու այնուհետ մխրճվել նույն փողոցի 115 տան բնակիչ Ալեքսան Դարչինյանի սեփական տան մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի ու փլուզման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սպիտակի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները։ Ժամանել է նաև Սպիտակի քաղաքապետի տեղակալ Վ. Սահակյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



