Կրակոցներ Արթիկում. կովերը այգում արածացնելու պատճառով
SOCIETYՇիրակի մարզի Արթիկ քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ Արթիկի գերեզմանատուն տանող ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Մեզ հաջողվեց պարզել, որ կրակոցներից տուժող չի եղել:
Պարզվում է՝ տղամարդկանց միջեւ վիճաբանությունը ծագել է կովերը այգում արածացնելու պատճառով: Նրանք անասունները արածեցնելիս են եղել, որի ժամանակ մեկը մյուսին պահանջել է, որ անասուններին իր այգում չարածացնի, վիճաբանությունը թեժացել է, որի ժամամանակ այդ անձը իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել:
Բանը հասել է իրավապահների միջամտությանը, կողմերը բերման են ենթարկվել ոստիկանություն, հետո ազատ են արձակվել։
Կատարվում է քննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



