Իջեւանում տարեց կնոջը դաժանաբար ծեծել են, սպանության սպառնալիքով հափշտակել նրա ունեցած վերջին 260 դրամը
SOCIETYՏավուշի մարզի Իջեւան քաղաքում հոկտեմբերի 6-ի գիշերը ավազակային հարձակում է եղել տարեց կնոջ տան նկատմամբ։ Հոկտեմբերի 6-ի գիշերը Տերյան 2-րդ նրբանցքում գտնվող իր տան մեջ հարձակման է ենթարկվել 69-ամյա կինը։
Անհայտ անձը փայտ վաճառելու պատրվակով մտել է տուն, ծեծի ենթարկել մեծահասակ կնոջը, կոկորդը սեղմել ու սպանելու սպառնալիքով պահանջել գումար եւ բջջային հեռախոսը։ Կնոջը խոշտանգելուն զուգահեռ ստուգել է բաճկոնի գրպանը, որտեղից հանել է նրա ունեցած վերջին կոպեկները՝ 260 դրամ գումարն ու դիմել փախուստի: Ոստիկանությունից տեղեկացանք, որ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Իջեւանի Վազգեն անունով բնակիչը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



