Անկարայում մահապարտները պայթեցրել են իրենց
SOCIETYԹուրքիայի մայրաքաղաք Անկարայի Հայմանա շրջանում նոր ահաբեկչական գործողություն է կանխվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պայթուցիկով բեռնավորված մեքենայով ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող երկու անձինք ոստիկանության կողմից հանձնվելու հրամանին ի պատասխան պայթեցր ել են իրենց:
Թուրք իրավապահ մարմինները հայտնում են, որ ահաբեկչության մասնակից երրորդ անձը դիմել է փախուստի: Ոստիկանությունը պարզել է պայթելու հետևանքով մահացած երկու ահաբեկիչների ինքնությունը: Խոսվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ նրանց հնարավոր կապի մասին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



