Սարդարի այգու ծառուղին. մի դրվագ՝ Հին Երևանից (ֆոտո)
PHOTOՀին Երևանի Սարդարի այգու ծառուղին... Մի դրվագ Հին Երևանից. Սարդարի այգու ծառուղին՝ պատկերված 20-րդ դարասկզբի փոստային բացիկի վրա:
Հետաքրքիր կլինի տեղեկանալ, թե որտեղ էր գտնվում դեռևս 17-րդ դարում Երևան այցելած ճանապարհորդների կողմից նկարագրված հանրահայտ Սարդարի այգին: Ըստ հին քարտեզների և 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի կողմից կազմված Երևանի հատակագծի, այն տեղակայված էր Երևանի բերդի նախկին Սարդարի պալատի դիմացի (ներկայիս «Նոյ» գինու-կոնյակի գործարան), Հրազդանի աջ ափից («Կարմիր» կամրջից) սկսվող տեղանքից՝ մինչև ներկայիս Նորագյուղ թաղամասը: Այժմ այդ տարածքում է գտնվում Խաղողագինեգործական գիտական կենտրոնը:

Ռուբեն Շուխյան
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



