Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Հայկական ժամանակ». Ինչո՞վ է պայմանավորված սահմանային վերջին լարումը

SOCIETY

«Վերջին երեք գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը սրվել է։ Երկու օր առաջ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ուշադրություն հրավիրեց, թե ադրբեջանական բանակը ակտիվության նշաններ Է սկսել ցույց տալ, ինչը պարզ էր դարձել ԼՂՀ ՊԲ-ի հոկտեմբերի 4-5-ի հաղորդագրությունից։ Ինչպես քաղաքագետն Էր արձանագրել, հաղորդագրությունից երևում Էր, որ նախորդ շաբաթների համեմատ շփման գծում կրակահերթերի թիվն աճել Է։ Բացի այդ նշվել Էր, որ «հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների»։ ԼՂՀ ՊԲ-ն, ինչպես հայտնի Է, միայն հատուկ դեպքերում Է պատասխան գործողությունների դիմում։ Պարզվեց՝ Տիգրան Աբրահամյանի ահազանգը տեղին Էր։ Հաջորդ երկու գիշերները նույնպես Ադրբեջանը ինտենսիվորեն խախտեց հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, ավտոմատ նռնականետ, հեռահար դիպուկահար հրացան։ Երեկ արդեն ԼՂՀ ՊԲ-ն հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն տարածեց. «Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն Է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել Է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար ել նպատակային սրելու մարտավարություն»։

Հայտնի դարձավ նաև, որ այս գիշեր առաջնագծում զինվոր Է վիրավորվել։ Քառօրյա պատերազմից հետո, բնականաբար, հասարակությունը շատ զգայուն Է առաջնագծից ստացվող տեղեկատվության նկատմամբ Է» իրավիճակի ցանկացած լարում վերլուծվում Է նոր լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից։ Կարծիքներ են հնչում, որ ադրբեջանցիների այս ակտիվու՛թյունը կապված Է այնտեղ անցկացված սահմանադրական հանրաքվեի հետ, որի արդյունքով Ալիևների ընտանիքն այլևս դարերով կարող Է իշխել Ադրբեջանում։ Ըստ այդմ, հնարավոր Է սահմանին լարվածություն Է հրահրվում ադրբեջանցի ժողովրդին այս տխուր ապագայից շեղելու նպատակով և առհասարակ ներքին դժգոհությունները զսպելու համար։ Փորձագիտական մեկ այլ տեսակետի համաձայն, առաջնագծում իրադրության լարումը կարող Է կապ ունենալ սառեցված բանակցային գործընթացի հետ։ Այսինքն, Ադրբեջանը պրովոկացիա է անում, որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի։ Մեկ այլ տեսակետի համաձայն, Ալիևը, չնայած ապրիլյան պատերազմի իր համար տխուր արդյունքներին, չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտությանը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, և այս օրերի ու հետագա բռնկումները պետք Է այս համատեքստում դիտարկել։

Հ.Գ. Հնարավոր է, խուճապի կարիք առհասարակ չկա, և առաջնագծում իրավիճակի սրումը այս պահին գոնե ոչ մի առնչության չունի գլոբալ ճգնաժամերի հետ։–Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Բնականաբար, այս լուրը դիվանագիտական խողովակներով մի քանի օր շուտ Է հասել Ադրբեջանի ղեկավարությանը, ու շատ հավանական Է, որ նախորդ օրերի ռազմական ակտիվությունը ընդամենը դրա պատասխանն Է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League