Լենինգրադյան փողոցում վթարի հետևանքով 40-ամյա տղամարդ է տուժել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 5-ին' ժամը 02.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 21/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 VO 051 և «Լեքսուս GX» մակնիշի 054 GO պետհամարանիշներով ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները «Օպել»-ի վարորդ' 1975թ. ծնված Ա. Ղ.-ին, դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



