«18+ Դե Տժժա» համերգային ծրագիր երևանյան բուհերում
LIFEՀոկտեմբերի 10-ից երևանյան ուսանողությունն աննախադեպ հնարավորություն կունենա վայելելու համերգներ հենց բուհերում՝ ռեփեր Նարեկի (Մեծ Հայք) մասնակցությամբ:
«PersonaJe Films» կինոարտադրող ընկերությունն ու «Play Back Music» լեյբլը «Վիվառո» ընկերության հետ համատեղ «18+ Դե Տժժա» կինոկատակերգության արշավի շրջանակներում կազմակերպում են անվճար համերգներ երևանյան համալսարաններում: Համերգային ծրագրի նպատակն է նոր եռանդ հաղորդել երիտասարդությանը, սերմանել համարձակ լինելու գաղափարը, ինչը սերտորեն կապված է և՛ կինոկատակերգության և թե՛ ռեփի ընդհանուր տրամադրության ու գաղափարախոսության հետ:
Առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Երկրորդ համերգը՝ հոկտեմբերի 14-ին մանկավարժական համալսարանում:
Հիշեցնենք, որ «18+ Դե Տժժա» ֆիլմը վերջերս էկրան բարձրացած յուրօրինակ, համարձակ և կարծրատիպեր կոտրող նոր ձևաչափով կատակերգություն է:
Ռեփեր Նարեկը, որընաևֆիլմիսաունդթրեքիհեղինակնէ, բոլոր ուսանողներին սիրով հրավիրում է մասնակցելու իր համերգային ծրագրին, որի ընթացքում երիտասարդությանը խոստանում է նույնքան դրական լիցքեր ու բարձր տրամադրություն, որքան ֆիլմը դիտելիս:
Նախագծի ինֆորմացիոն հովանավորն է «Վիվառո News»-ը:
https://www.youtube.com/watch?v=sGAhWVHWc88 – ֆիլմի թրեյլերը
https://www.youtube.com/watch?v=4X3zA8oJbyY – պաշտոնական սաունդրեք



