Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս Սոս Ջանիբեկյանը դարձավ ռեալիթի շոուի աստղ

LIFE

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ից «Ucom» ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր՝ «Ցանկալի փեսացու» հեռուստանախագիծը, որի շրջանակներում դերասան Սոս Ջանիբեկյանը կփորձի գտնել իր սրտի տիրուհուն։ Նախագծի պրոդյուսեր Հրաչ ՔեշիշյանըBlogNews-ի հետ զրույցում ասաց, որ «Ցանկալի փեսացուն» իրապատում (reality show) հեռուստանախագիծ է՝ խաղի էլեմենտներով։

Պրոդյուսերի խոսքով՝ ցանկալի փեսացուին՝ Սոս Ջանիբեկյանին, ընտրել են պրոդյուսերական խմբի անցկացրած վերուծությունից հետո։ «Սոցիալական հարցումների, սոցցանցերի, գլամուրային հեղինակային ամսագրերի մոնիթորինգի միջոցով փորձեցինք պարզել, թե հայտնի տղամարդկանցից ո՞վ է ամենապահանջվածը։ Այդ ցուցակում Սոսը բավականին բարձր դիրքերում էր։ Բնականաբար, սկսեցինք համոզել Սոսին։ Ասեմ, որ  նրան այս ամենում ներգրավելը շատ բարդ պրոցես էր»,- հիշեց Հրաչը ու շեշտեց, որ դերասանը մի շարք մտավախություններ է ունեցել՝ մասնակցությունը հաստատելուց առաջ։ «Պարզվեց, որ Սոսը, լինելուվ տաղանդավոր ու շատ հետաքրքիր դերասան,  նաև շատ համեստ մարդ է։ Մտածում էր՝ ինչու պետք է  աղջիկները գան իր համար պայքարելու, ինքն էլ ընտրի։ Շատ երկար պրոցես էր, բայց, ի վերջո, իրեն համոզեցինք»,- նշեց նա։

Հարցին՝ աղջիկները որքանո՞վ են հետաքրքրված Սոսով, նրանց մոտիվացիան Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավե՞լն էր, թե՞ հայտնիությունը, որ կտա նախագիծը, Հրաչ Քեշեշյանը պատասխանեց. «Մեզ համար էլ սկզբում պարզ չէր՝ աղջիկների կողմից ամեն ինչ անկե՞ղծ է, թե հարաբերակցությունը 50/50 է, սակայն վարդերի մեծ արարողության օրը՝ առաջին հանդիպումը Սոսի հետ, ցույց տվեց, որ իրենց մեջ կար ներքին լարվածություն, դող, հուզմունք։) Աղջիկները շատ լուրջ են մոտենում այս ամենին։ Հիմա չեմ ուզում շատ գաղտնիքներ բացել, սակայն ներքին խոսակցություններից նույնիսկ գիտեմ, թե ով ինչպես է պատրատվում և ինչ է ուզում անել Սոսի սրտին հասնելու համար»։

Ի դեպ, Սոսի սիրտը գրավելու համար աղջիկները զերծ չեն մնում ինտրիգներից։ Պրոդյուսերը նշեց, որ իրենք փորձում են ամեն ինչ արձանագրել. տեսախցիկներն անջատվում են միայն այն ժամանակ, երբ աղջիկները գնում են քնելու։ «Մինչ ուշ գիշեր տեսախցիկներն աշխատում են ու, բնականաբար, կան նաև շատ հեատքրքիր ինտրիգային, սուր պահեր։ Ես համոզված եմ, որ որքան մոտենա ավարտը, այնքան ավելանալու են ինտրիգները»,- ասաց Հրաչն ու հավելեց, որ նկարահանումների ամբողջ ընթացքում աղջիկներն իզոլացված են հասարակությունից, նրանք ապրում են հյուրանցում։

Պրոդյուսերի խոսքով՝ նախագծին մասնակցելու համար բազմաթիվ աղջիկներ էին հայտագրվել և նախնական ընտրությունն էլ հեշտ չի եղել։ Ի վերջո, ընտրվել են 12-ը։ «Ամեն շաբաթ հերոսը հրաժարվում է իր սրտին հավակնող աղջիկներից մեկից։ Յուրաքանչյուր շաբաթ 12 գեղեցկուհուց մեկը լքում է նախագիծը։ Հերոսն իր վերջնական ընտրությունը կանի 2 գեղեցկուհու միջև։ Թե հետագան ինչպես կդասավորվի, ցույց կտա ժամանակը»,- ավելացրեց նա։

Նախագծի նկարահանման աշխարհագրությունը բավականին մեծ է։ Նկարահանումները սկսվել են Ֆրանսիայի Կանն քաղաքից, որտեղ նկարահանվել է Սոսի պրոֆայլը։ «Դա իրապատում էր, որովհետև Սոսն այդ ժամանակ իսկապես իր հանգիստ էր վայելում Կաննում։ Փորձեցինք մի փոքր «գողանալ» մեր հերոսի առօրյայից և ներառել նախագծում։ Աղջիկների հետ նկարահանումները սկսվեցին Երևանից, ապա գնացինք Ծաղկաձոր, Վրաստան։ Նախագծի աշխարհագրությունը բավականին լայն է»,- եզրափակեց պրոդյուսերը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference