ՊԵԿ-ում oպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը նվազել է
SOCIETYՊետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է օպերատիվ-հետախուզական 1044 միջոցառում` 2015թ.-ի նույն ժամանակահատվածի` 1582-ի համեմատ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընթացիկ տարվա 9 ամսում օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիվը նվազել է 538-ով կամ 34 տոկոսով: Արդյունքում` մեկ միջոցառումով արձանագրված միջին գումարը 2016 թվականին կազմել է 0,6 մլն դրամ, իսկ 2015-ին` 0,4 մլն դրամ: Այսինքն` միջոցառումների կրճատման արդյունքում` ապահովվել է 1,5 անգամ բարձր արդյունավետություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



