Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» ծրագիր
SOCIETYԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:
2015 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանումօրգանականարտադրանքի շուկայիզարգացմանն ուարտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնքհետաքրքրված ենօրգանականհավաստագրում ստանալու մեջ:
Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև ս.թ. նոյեմբերի7-ը «Օրգանական արտադրանքի հավաստագրման» ծրագրի 2016-2017թթ մրցույթին մասնակցելու համար Բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, լրացնելուց հետո այն ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:
Հավաստագրման համար դիմած մասնակիցներիներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակներում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միությանֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի կողմից 2015-2016թթ իրականացված«Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի շրջանակներում սերտիֆիկացվել է 4 ընկերություն:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
5
International Mother Earth Day. Idram&IDBank



