Գուրգեն Դաբաղյան. «Երգը շատ պատահական համացանցում լսեցի, որն էլ ինձ հուզեց»
LIFEBlognews.am-ը գրում է.
Այս անգամ Անկա Սարիբեկյանի հյուրը, երգիչ Գուրգեն Դաբաղյանն է, ով խոսել է իր նոր տեսահոլովակից, առողջ ապրելակերպից և շրջագայություններից:
- Գուրգեն, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար: Ինչպե՞ս եք և ինչպե՞ս է սկսվում ձեր առավոտը:
- Բարի առավոտ: Շատ ուրախ եմ, որ ձեր հյուրն եմ սիրելի Անկա: Առավոտը ինձ մոտ սկսվում է առաջին հերթին լվացվելով, լոգանք ընդունելով և մրգով. սա արթնանալու իմ տարբերակն է:
- Քանի որ մենք նույն վարչական շրջանում ենք բնակվում, դեռ փոքր տարիքից ձեզ հաճախ կարելի էր տեսնել հեծանիվով՝ պահպանվել է արդյո՞ք այդ սովորությունը:
- Ցավոք՝ ոչ, ժամանակը չի հերիքում: Հիմա մեքնենան է լրացրել այդ տեղը, անընդհատ վազքի մեջ գտնվելով՝ չեմ հասցնում, բայց հեծանիվ վարել շատ եմ սիրում: Առհասարակ առողջ ապրելակերպ եմ վարում՝ հաճախում եմ մարզասրահ, քայլում եմ, լիցքաթափվում:

- Գուրգեն, ցավոք պետք է փաստենք, որ մեզ մոտ համերգներով ներկայանալու բաց է նկատվում, չնայած ես հույս ունեմ, որ շուտով այդ բացը կլրացվի: Դուք որտեղ ե՞ք ներկայանում և ունենում ե՞ք արտերկրից հրավերներ:
- Այո, պետք է նշեմ որ մեզ մոտ համերգների իսպառ բացակայություն կա և դա երկստեք վատ՝ թե մեր սիրելի երկրպագուների համար և թե մեզ, քանի որ մենք առիթ չենք ունենում ներկայացնել համերգային տարբերակով մեր սիրելի հանդիսականին: Արտերկրից հրավերներ միշտ լինում են, մեր սփյուռքի հայրենակիցների հետ հաճախ են լինում հանդիպումներ՝ թե համերգների շրջանակներում և թե կորպորատիվ երեկոների ընթացքում իսկ Հայաստանում եղած ժամանակ եթե լինում են համերգներ, կատարվում են մի շարք աշխատանքներ, օրինակ՝ վերջին շրջանը բավականին ակտիվ և բուռն է ինձ համար, քանի որ իմ սիրելի երկրպագուներին ներկայացրեցի ևս մեկ տեսահոլովակ:
- Դուք այն արտիստներից եք ում աշխատանքային ողջ գործունեությանը հետևում էր և շատ սիրում ժողովրդի մեծ մասը: Դուք միշտ հայտնվում եք եթերում միայն այն ժամանակ, երբ կա ասելիք: Վերջապես նոր երգ նոր տեսահոլովակ , որին ձեր երկրպագուներ սպասում էին:
- Շնորհակալ եմ շատ ջերմ խոսքերի համար: Խոսեմ նոր երգի և տեսահոլովակի մասին: Երգը կոչվում է «Հայն է գալիս», որի հեղինակը մեր արցախյան պատերազմի մասնակից հերոս Արտակ Օհանյանն է, ով զոհվել է 1993 թվականին: Երգը շատ պատահական համացանցում լսեցի, դա արխիվային վիդեո էր, որ շատ ինձ հուզեց: Սկսեցինք իմ թիմի հետ միասին աշխատել երգի վրա, գործիքավորումը կատարեց իմ լավ ընկերներից Գարեգին Առաքելյանը ում հետ երկար ժամանակ է ինչ համագործակցում ենք: Այնուհետև անցանք ձայնագրման փուլին, որտեղ իրենց մասնակցությունը ունեցան տաղանդավոր երաժիշտներ՝ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, ով իր անզուգական հնչյուններով զարդարեց երգը և Վահանին Զաքարյան ով զուռնա բլուլ և պկուի հրաշալի մեղեդիները կատարեց: Որոշեցինք, որ տեսահոլովակը պետք է նկարահանի տաղանդավոր ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: Նկարահանման ընթացքը բավականին բարդ էր և շատ շոգ էր:



Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



