Ապացուցվել է, որ երեխաներն իրենց ինտելեկտը ստանում են իրենց մայրիկներից
LIFEԳիտնականները պնդում են, որ մարդը իր մտավոր կարողությունները ձեռք է բերում իր ծնողներից 40-60%-ով, իսկ ինտելեկտի գենը հայտնաբերվել է միայն X քրոմոսոմում,-տեղեկացնում է Past.am-ը:
Այլ կերպ ասած՝ խելացի մարդիկ իրենց բարձր մտավոր կարողությունների համար պարտական են իրենց մայրիկներին, քանի որ հենց նրանք են փոխանցում ինտելեկտի գեները:

Պարզվել է, որ այն փոքրիկները, ում ավելի շատ մոր գեներն են բաժին ընկել, ուղեղի ավելի մեծ ծավալ ունեն, սակայն մարմնի չափերով ավելի փոքր են: Իսկ նրանք, ում ավելի շատ բաժին են հասել հոր գեները, այս ամենի հակառակ պրոցեսն է: Էմբրիոնի աճի ժամանակ հոր գեները պատասխանում են ագրեսիվության, սովի և սեքսի համար:

Սակայն հետազոտողները պնդում են, որ հայրական գեները չկան գլխուղեղի կեղևում՝ հենց այն հատվածում, որտեղ զարգանում են ամենակարևոր իմացական ֆունկցիաները՝ ինտելեկտը, մտածելակերպը, ծրագրավորումը և լեզուներ սովորելու կարողությունը:

Սակայն պետք չէ, մոռանալ, որ մտավոր կարողությունները 100%-ով պայմանավորված չեն գեներից: Հետազոտողները պնդում են, որ մայրերը երեխաների հետ ֆիզիկական և էմոցիոնալ կապ ստեղծելով՝ շատ կարևոր դեր են խաղում երեխաների ինտելեկտուալ զարգացման մեջ:

Հեղինակները նաև պնդում են, որ այն երեխաները, ովքեր շատ կապված են իրենց մայրերին, ավելի համառ և աշխատասեր են իրենց նպատակներին հասնելու գործում: Ինտելեկտի գործոնը, որով մենք ծնվում ենք, կարող է կարևոր դեր խաղալ, սակայն վերջին հաշվով դա ամենավճռական գործոնը չէ:



