Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Արտաքին միֆից մինչև անձնական

ANALYSIS

Նոր և ամբողջական կազմով կառավարության նիստին ներկա գտնվեց ՀՀ նախագահը, որն արտահայտեց մի շարք մտքեր, որոնց հարկ է անդրադառնալ։ Այն, թե հասարակությունն ի՞նչ ակնկալիքներ ունի այս նոր կառավարությունից, նոր կառավարությամբ իշխանությունն ի՞նչ խաղ է փորձում խաղալ, կամ ո՞ւմ կողմից է նշանակված նոր կառավարությունը, շատ է գրվել, քննարկվել, խոսվել, քննադատվել և պաշտպանվել։

Ուստի կարիք չկա ևս մեկ անգամ անդրադառնալ այդ ամենին։ Ավելի շատ կարելի է ծանրանալ նախագահի մի շարք մտքերի վրա, որոնց միջոցով նա «դաբրո է» տալիս նորանշանակ վարչապետին, «մեսիջներ» ուղղում հնին և ապահովագրում նորին ՝ անխուսափելի անհաջողություններից։ Գանք ըստ էության, այսպես. «Հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին»։ Կարծում եմ, այս արտահայտությունն ուղղված չէր ո՛չ Հրանտ Բագրատյանին, ո՛չ էլ Արմեն Դարբինյանին, ավելին, այն ուղղված չի կարող լինել նաև Տիգրան Սարգսյանին։ Իսկ ինչո՞ւ հատկապես վերջինիս չի կարող ուղղված լինել, որովհետև նա ազնիվ ռոքերին բնորոշ թեթևությամբ տարավ իր հրաժարականը և հիմա զբաղված է իր սիրելի աշխատանքով, իսկ այդ սիրելի աշխատանքն այն է, երբ զբաղեցնում ես կարևոր պաշտոն, ցույց ես տալիս, թե լուրջ աշխատանքի ես, բայց իրականում ոչինչ չես անում։ Այո՛, այո՛, այդ պարոնի պարագայում այդպես էր ԿԲ նախագահ աշխատած տարիներին, այդպես էր նաև վարչապետության ժամանակ։ Այդ փուլում, թերևս, նրա տեխնոկրատիզմի դրսևորման լավագույն միտքը այն խորհրդի արտահայտումն էր, որ նա տվեց անասնապահությամբ զբաղվողներին ՝ կթելուց առաջ գոլ ջրով լվալ կովի կուրծքը։ Իսկ թե ինչ եղավ հետո, թերևս բոլորս ենք հիշում։ Սարգսյանի այդ միտքը շատ թափանցիկ ուղղված էր Հովիկ Աբրահամյանին։ Սա ունի մի քանի պատճառ։ Ակնարկելով, որ դժգոհ է Աբրահամյանի աշխատանքից՝ Սարգսյանը փորձում է կանխել վերջինիս հավակնությունները, իսկ հավակնություններ վերջինս կարող է ունենալ, քանի որ ունի աջակցություն հանրապետականի ներսում, ունի իր խնամու փաստացի ազդեցության տակ գտնվող ԲՀԿ-ն, երկրորդ նախագահի հետ խզված կապեր չունի, իսկ Մեդվեդևի նամակը բոլորս ենք հիշում։ Մյուս կողմից, Արթիկի քաղաքապետի ընտրություններին կարծես ուշադրություն չենք դարձնում, բայց կատարվեց մի շատ կարևոր իրադարձություն՝ հաղթեց աբրահամյանական թևը։ Ու սա կատարվեց ի հեճուկս այն բանի, որ ՀՀԿ-ն հայտարարել էր ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուին՝ Պետոյան Մուշեղին աջակցելու մասին։ Ու եթե այս ֆոնին նայում ենք նաև խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ուժերի տեղաբաշխումը, ապա Աբրահամյանի գործոնն էլ ավելի լուրջ է ընդգծվում։

Մյուս կողմից՝ հայտարարելով, թե «եղեք միասնական, վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, և ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքներն ու հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերելու, այլ վերաբերելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով», Սարգսյանը խորհուրդ է տալիս Դաշնակցությանը նեղացածի կերպարից դուրս գալ։

Այս հաղորդագրությունը, անշուշտ, առավել քան հասկանալի է։ Նա ակնարկում է առ այն, թե աշխատել էիք ուզում, երկիր էիք ուզում փոխել, խնդրեմ ՝ ունեք հնարավորություն, ինչո՞ւ եք նեղսրտում, երբ ձեր բացերն են ասում։ Սակայն այստեղ միայն Դաշնակցությամբ չի սահմանափակվում. սա թափանցիկ ակնարկ էր նաև մյուսներին, որ անհատականություն չփորձեք ցուցադրել, դուք ընդամենը համակարգի մի փոքրիկ մասնիկն եք։ Գանք վերջին՝ ձախողելու իրավունքի տրամադրմանը։ «Ակնհայտ է, որ ավելի հեշտ է զարգանալ, հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է եւ գործընկերներդ ունենում են տնտեսական աճ: Շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին քաղաքական ազդակներ եւ դու պարտավոր ես անել առավելագույնը՝ զարգացում ունենալու համար»։ Սա արդեն հին երգի շարունակությունն է։ Աշխարհում կան երկրներ, որ տարիներով պատերազմի ու շրջափակման մեջ են, բայց զարգացում ապահովում են։ Սա միֆ է, որը հետևողականորեն օգտագործել է իշխանությունները վերջին երկու տասնամյակներում։ Իրականում, սա քաղաքական անկարողությունը և փոփոխություններ չկատարելու կամքի բացակայությունն արտաքին գործոններին վերագրել է։ Այդ նույն արտաքին գործոնները բնավ կապ չունեն Հայաստանում առաջացած օլիգարխիայի, մոնոպոլիայի կամ ստվերային տնտեսության հետ։ Դրանցից որևէ մեկի մասնակի կամ ամբողջական լուծումը, այն է՝ բերել հարկային դաշտ կամ սահմանել մրցակցային տնտեսական կանոններ, կապահովի Հայաստանի առաջընթացը առնվազն հիսուն տոկոսով։

Կարծում եմ՝ նախագահը հասկանում է այս պարզ ճշմարտությունը։ Խնդիրը դնելով արտաքին հանգամանքների մեջ՝ նա ընդամենը մխիթարում է նոր կառավարությանը, որ չհաջողելու դեպքում ողբերգություն պետք չէ սարքել, միևնույնն է, պատճառաբանությունը կա։

Վահրամ Թոքմաջյան, Past.am վերլուծաբան
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy