Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ փոխհրետակոծություն է տեղի ունեցել հսկիչ գծում
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի եւ Պակիստանի միջեւ փոխհրետակոծություն Է տեղի ունեցել հսկիչ գծում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IANS գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 7-ի առավոտյան Ջամուի եւ Քաշմիրի նահանգի Ջամու տարածաշրջանի Պունչ օկրուգում:
«Այսօր առավոտյան լայնածավալ հրետակոծություն եւ հրաձգություն Է տեղի ունեցել Պունչի օկրուգի Մալթա շրջանում այն բանից հետո, երբ Պակիստանի բանակը համատարած ականակոծման Է ենթարկել հնդիկ զինվորականների դիրքերը եւ քաղաքացիական օբյեկտները»,- գործակալությունը մեջբերել Է ոստիկանության՝ անունը չնշված ներկայացուցչի խոսքը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



