«ՀԺ»․ Ական շտապել է Երեւան՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու
SOCIETY«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել է, Երեւան է փախել՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:
«Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երեւանում: Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել եւ հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել:
Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ: Նա նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



