Օլիգարխիկ «քեֆ» Մոսկվայում. մասնակցելու են նաեւ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը
SOCIETY«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է մեկնել Մոսկվա: Սերժ Սարգսյանի պաշտոնական հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին: Իսկ մինչ այդ նա մասնակցելու է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ խնջույքին հրավիրված են եւ մասնակցելու են Հայաստանի բազմաթիվ գործարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ օլիգարծիկ այդ «քեֆին» մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ այլ պաշտոնյաներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



