Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Գայա Արզումանյանը՝ իր վաթսունանց սիրեկան ունենալու մասին

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Այս երգչուհին «Հայաստանի ձայն»-ը նախագծից հիշվեց որպես ձայնային լավ տվյալներով, կարմրահեր Գայա, իսկ հիմա նրան անվանուն են «Նախշուն բաջի» Գայա Արզումանյան, ով վերջին շրջանում կերպարանափոխվել է, նիհարել տասը կիլոգրամ և BlogNews.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսում է իր պլաստիկ վիրահատության մասին: Երգչուհու հետ անկեղծ զրույց ենք ունեցել: 

- Գայա, քո նոր ոճը և կերպարը վերջերս շատ էր քննարկվում համացանցում: Հեռուստադիտողը քեզ «Հայասատնի ձայնից» հիշեց  որպես կարմրահեր, հիմա շիկահեր ես: Հեշտ ե՞ս փոփոխվելու որոշում կայացրել:  

- Իհարկե բարդ էր, քանի որ ես մի քիչ դժվար եմ համոզվում, բայց Արայիկ Գաբաջյանին հաջողվեց ինձ համոզել, և ճիշտ աշխատանքի արդյունքում հասանք այս ամենին:  Շատ դրական արձագանքներ եմ ստանում, ինչը հաճելի է: Ես ում հետ աշխատել եմ, այնպես է ստացվել, որ իմ փոխարեն նրանք են որոշումներ կայացրել, իսկ Արայիկի հետ համատեղ եկանք այս ամենին: Ես և նա միանգամից հասկանում ենք՝  ինչ ենք ուզում ստանալ:

- Պլաստիկ վիրահատությունների էլ ես դիմե՞լ։

- Առաջ խոսում էին դրա մասին, բայց այն ժամանակ այդ լուրը չէր համապատասխանում իրականությանը, իսկ հիմա կարող եմ ասել՝ մեկ ամիս առաջ վիրահատել եմ քիթս: Ի դեպ, սրա մասին առաջին անգամ եմ խոսում: Մայրս շատ ծանր տարավ վիրահատությունս, քանի որ ես նրան չէի ասել, որովհետև գիտեի՝ բացասական կարձագանքեր: Երեկոյան գալիս, նայում էր, տեսներ՝ իր աղջիկն է, թե ոչ: Ամեն դեպքում ես մեծացել եմ ավանդական ընտանիքում, և այսպիսի բաները  ընդունված չեն: Ես նաև նիհարել եմ 10-16 կգ, դրա համար փոփոխությունը զգալի է: Երբ մի քիչ գեր էի, մտածում էի՝ չարժի անել, բայց երբ նիհարեցի,  Արայիկն ասաց՝ պետք է անել: 

- Հիմա շատ ավելի նուրբ և կանացի տեսք ունես: Նոր ոճիդ հետ խառնվածքդ և բնավորությունդ էլ է՞ փոխվել:

- Բնավ ոչ: Բնավորությունս երբեք չի փոխվի, կարծում եմ, քանի որ մարդը բնավորությամբ է ծնվում: Բացի այդ՝ չեմ կարծում, որ իմ բնավորությունն այնքան ծանր է, որ պետք է փոխվի: Ես սիրում եմ ինքս իմ վիճակի մեջ լինել և համոզել, որ այդպես ճիշտ է:

- Շոու ծրագրերդ ևս փոխվե՞լ են և արդյոք հանդիսատեսի արձագանքը դրակա՞ն է:

- Իհարկե, ուշադրությունն ակնհայտ է: Ես շատ ակումբներում եմ աշխատել, բայց հիմա երաժշտական առումով էլ եմ փոփոխվել և ուրիշ երաժշտություն եմ ներկայացնում: Սկսել եմ երգել նաև  6/8  ժանրում, ինչը մինչև այս չէի անում: Ես միշտ համարել եմ, որ ես բարձր երաժշտություն ներկայացնող երգչուհի եմ, և ինձ չի սազում նման երգեր կատարելը: Բայց  հասկացա, որ դա էլ կարելի է անել՝ իմ ոճում և իմ մատուցմամբ:  Դա իմ աշխատանքն է, որով գումար եմ վաստակում, բայց հեռուստատեսությամբ մարդիկ պետք է ունենան այլ կարծիք արտիստի մասին:

- «Նախշուն բաջի»-ին քո վերջին տեսահոլովակն էր, որն այդքան էլ դրական  չընդունվեց հայ հանդիսականի կողմից: Ասում են նաև, որ քո ծննդավայրում՝ Արցախում, դժգոհության մեծ ալիք է բարձրացել:

- Անկեղծ ասեմ՝ կարծիքները շատ-շատ տարբեր էին այս երգի վերաբերյալ: Այս երգը կատարել եմ  «Արցախի ձայնը» նախագծի ժամանակ և նույն այս ոճի մեջ: Ավելի շատ քննարկվեց տեսահոլովակը, այլ ոչ թե երգը: Երգին ոչ մեկ ոչինչ չասաց: Ինձ համար այս երգի լավագույն տարբերակն իմն է: Այն ստեղծված է, որ մարդիկ լսեն և ուրախանան:  

- Առանց համեստություն անելու նշում ես, որ ամենալավը քո կատարումն էր:  Չե՞ս վախենում, որ շատերի համար քո ասածը գոռոզություն կթվա:

- Այո՛, այս պարագայում՝ այո: Գիտե՞ք՝ դրա մասին միայն ես չեմ ասում, շատերն են փաստում:  Ղարաբաղում արձագանքներ պետք է լինեին, քանի որ ժամանակին ես երգում էի «Արցախի ձայնը» նախագծում և այդ նախագծում այլևս չկամ: Ինձ համար ցավալի են այդ մարդկանց արձագանքները, բայց ամեն դեպքում մարդ են և պետք է արտահայտվեն: Ի դեպ, Ղարաբաղում վերջերս եմ եղել, որտեղ հարսանիքի ժամանակ կատարել եմ «Նախշուն բաջի»-ին, և եթե չսիրեին այդ երգը, չէին էլ ուզի, որ հնչեր: 

Շարունակությունը՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference