Ստամբուլում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Շիրինևլեր շրջանում ոստիկանության բաժանմունքի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Նախնական տվյալներով` վիրավորվել է 5 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, փրկարարներ և շտապօգնության աշխատակիցներ:
Հաղորդվում է, որ պայթյունը շատ ուժգին է եղել և լսվել է անգամ Աթաթուրքի օդանավակայանում: Պայթյունից հետո լսվել են կրակոցների ձայներ:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թե պայթյունն իրականացրել են մոտոցիկլետով: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



