Վրաստանում բացվել Է առաջին հողմաԷլեկտրակայանը
INTERNATIONAL NEWSՎրաստանի Գորի քաղաքի մերձակայքում (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բացվել Է առաջին հողմային Էլեկտրակայանը՝ «Քարթլի»-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր մենք ունենք ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հողմային Էլեկտրակայան, որը գործում Է այլընտրական Էներգիայի աղբյուրների օգտագործմամբ: Այս Էլեկտրակայանն իր յուրահատկությամբ եւ բնութագրերով լավագույններից մեկն Է աշխարհում, որի արժեքը կազմում Է 34 մլն դոլար»,-բացման արարողությանը հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Այսօրվա դրությամբ Էլեկտրակայանի սահմանված հզորությունը 20,7 մեգավատ Է, իսկ հեռանկարում այն կարող Է հասնել 300 ՄՎտ-ի: Նախագիծն իրագործել Է Վրաստանի Էներգետիկայի զարգացման հիմնադրամը հանրապետության Էներգետիկայի նախարարության հետ համագործակցությամբ: Նախագծի ընդհանուր արժեքից 24 մլն դոլարը հատկացրել Է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, իսկ 10 մլն դոլարը՝ Վրաստանի Էներգետիկայի զարգացման հիմնադրամը եւ նավթի ու գազի կորպորացիան, հաղորդել Է Sputnik-ը:



