ՆԱՏՕ-ն անհանգստացած Է Վրաստանի նախընտրական իրադրությունից
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն անհանգստացած Է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացÕ �ւցիչ Ջեյմս Ապատուրայը:
«ՆԱՏՕ-ն անհանգստացած Է բռնության այն փաստերից, որոնք տեղ են գտել ընտրական գործընթացում, վերջերս պայթեցվել Է թեկնածուի ավտոմեքենան: Նախընտրական շրջանը պետք Է անցնի հանգիստ իրավիճակում, ժողովրդավարության բարձր սկզբունքներին համապատասխան»,-գրել Է Ապատուրայը Fasebook-ում:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչական գործողություն Է որակել հոկտեմբերի 4-ի երեկոյան պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիի կենտրոնում:
Պատգամավորի ավտոմեքենան պայթել Է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության գրասենյակից ոչ հեռու: Պայթյունի պահին ավտոմեքանայում եղել են Թարգամաձեն եւ նրա վարորդը: Նրանք ստացել են թեթեւ վնասվածքներ, լրջորեն տուժել են հինգ անցորդներ:
«Սա կրիմինալի պայքարն Է հասարակության դեմ, կրիմինալի պայքարը՝ քաղաքական գործիչների դեմ: Սա կրիմինալի գրոհն Է նորմալ քաղաքական ժողովրդավարական գործընթացի դեմ»,-ասել Է Մարգվելաշվիլին:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման կազմակերպիչներն ու կատարողները անպայմանորեն պատասխան կտան օրենքի առաջ: «Դիմում եմ նրանց, ովքեր պլանավորել ու իրականացրել են այդ սադրանքը. դուք անպայմանորեն շատ խիստ պատասխանատվություն եք կրելու օրենքի առաջ»,- ասված Է վարչապետի հայտարարության մեջ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



