Բոլիվուդյան make up. Բիպաշա Բասու
LIFEԳույներ, ծաղիկներ, երգեր, պարեր, զարդեր եւ, իհարկե, յուրահատուկ դիմահարդարում: Այսպիսին է Բոլիվուդը շատերիս համար: Մենք պատկերացնում ենք այն, ինչ տեսնում ենք բոլիվուդյան ֆիլմերում, որտեղ օր օրի ավելանում է գեղեցիկ եւ գունեղ դերասանուհիների թիվը:
Բիպաշա Բասուն Բոլիվուդի ամենավառ ու ցանկալի աստղերից է: Գեղեցկուհին ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում, այլեւ ներկայանում է որպես ֆոտոմոդել: Բիպաշան շքեղ տեսք ունի թե հնդկական սարիի, թե եվրոպական ոճի զգեստների մեջ: Դերասանոուհին հաճախ շատ համարձակ է նաեւ դիմահարդարման մեջ:
Այս հարցում Բիպաշան, կարծես թե, նախապատվությունը տալիս է բոլիվույան դիմահարդարմանը: Դերասանուհին սիրում է շեշտել իր յուրօրինակ դիմագծերը ամենավառ ու ճչացող գույներով: Սակայն նա կարողանում է այնպես անել, որ իր տեսքը լինի միշտ տարբերվող եւ ճաշակով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հսկայական Բոլիվուդից մի վառ օրինակ՝ Բիպաշա Բասուի դիահարդարման ոճը:










Սյունե Առաքելյան



