Թուրքիայի կառավարության անդամները հրաժարվել են հանդիպել գերմանացի պատգամավորներին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի կառավարության պաշտոնյաները հրաժարվել են հանդիպել Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
Թուրքիայի կառավարության անդամները, ընդ որում, որևէ պարզաբանում չեն տվել, թե ինչու են հրաժարվում հանդիպել գերմանացի օրենսդիրների հետ:
Բունդեսթագի յոթ հոգանոց պատվիրակությունը հոկտեմբերի 5-ին այցելել է Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա` հանդիպելով այնտեղ գտնվող գերմանացի զինծառայողներին և տեղեկանալով նրանց պայմաններին:
Պատվիրակության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռայներ Առնոլդը AFP լրատվամիջոցին հայտնել է, որ զինվորների մի շարք զորանոցներում պայմաններն անընդունելի են: Այդ պատճառով, նա հայտնել է նոր զորանոցներ կառուցելու անհրաժեշտության մասին:
Բունդեսթագում հուլիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո լարված թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում պաշտոնական Անկարան արգելել էր գերմանացիպատգամավորների այցն Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպեսնախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանն ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հորդորել էին Գերմանիայիկառավարությանը և անձամբ կանցլեր Անգելա Մեկելին պաշտոնապես հայտարարել ցեղասպանության բանաձևից հետկանգնելու մասին:
Գերմանիայի կառավարության անդամները, սակայն, կտրականապես մերժել էին այս պահանջը` հայտնելով, որ Բունդեսթագն իրավասու է կարծիք հայտնել ցանկացած խնդրի վերաբերյալ:



