Թուրքիայում լրագրողները բողոքում են իշխանությունների անվերջ ճնշումներից
INTERNATIONAL NEWSԹուրքիայում լրագրողները եւ գրողները թուրքական իշխանությունների կողմից իրենց նկատմամբ իրականացվող անվերջ ճնշումների դեմ բողոքի ակցիա են սկսել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվականը:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում Թուրքիայում իրականացվում են լրագրողների, գրողների շարունակական ձերբակալություններ, մասսայաբար փակվում են տարբեր ռադիոկայաններ, հեռուստաընկերություններ, լրատվականներ եւ այլն:
Մի շարք թուրք լրագրողներ եւ գրողներ «Ձայները եւ գույները չեն կարող լռեցվել» կարգախոսով ստորագրահավաք-ակցիա են սկսել իշխանությունների ճնշումների դեմ:
Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր օգոստոսի 21-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը: Հոկտեմբերի 3-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 19-ից սկսած այն երկարաձգել եւս 90 օրով:



