Դիարբեքիրում քուրդ զինյալները երկու զինվոր են սպանել
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել զինվորական անձնակազմի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով տեղում մահացել է մեկ զինվոր, չորսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը, սակայն, զինվորներից մեկը ևս մահացել է:
Հարձակումից հետո Լիջեում լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



