Վրաստանի վարչապետը խոստացել է պատժել պատգամավոր Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցնողներին
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ վրացի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման կազմակերպիչներն ու կատարողները անպայմանորեն պատասխան կտան օրենքի առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցվել Էր հոկտեմբերի 5-ի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում: Թարգամաձեն եւ մեքենայում գտնվող նրա վարորդը աննշան վնասվածքներ են ստացել, սակայն վիրավորված երեք անցորդներ հոսպիտալացվել են: Պայթյունի հետեւանքով վնասվել Է նաեւ մոտակայքում գտնվող տասը ավտոմեքենա: Թարգամաձեն կարծում Է, որ պայթյունի կազմակերպիչները կարող Էին լինել իրավապահ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Դիմում եմ նրանց, ովքեր պլանավորել ու իրականացրել են այդ սադրանքը. դուք անպայմանորեն շատ խիստ պատասխանատվություն եք կրելու օրենքի առաջ»,- ասված Է վարչապետի հայտարարության մեջ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



