«ՀԺ»․ Կարեն Կարապետյանը բարձր պաշտոնի է նշանակել Տարոն Մարգարյանի մտերիմներից մեկին
POLITICS«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արամ Հարությունյանը: Ջրային տնտեսության կոմիտեի նոր պետ է նշանակվել Արսեն Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ Արսեն Հարությունյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներից է: Մինչ այս նա գազասպասարկման ներտնային ծառայության՝ ԷՅ Ի ՋԻ ընկերության տնօրենն էր:
Մեր տեղեկություններով, նորանշանակ պետը նաեւ բաժնետեր է ԷՅ Ի ՋԻ ընկերությունում Տարոն Մարգարյանի բարեկամ Արթուր Սիմոնյանի հետ միասին: Հիշեցնենք, որ այժմ վարչապետ եւ Հայռուսգազարդ ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանն էր համարվում այդ ընկերության սեփականատերերից մեկը, բայց ավելի ուշ նա հրաժարվել է իր բաժնից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



