Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին
SPORTՀունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանթուշի մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



