Իրանում դիվերսանտների խումբ են վնասազերծել
INTERNATIONAL NEWSԻրանցի ուժայինները հայտնել են մի խումբ դիվերսանտների վնասազերծելու մասին, որոնք փորձել են ներխուժել երկրի տարածք:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում անելով իրանական «Թանսիմ» գործակալությանը, մանրամասները ներկայացրել է «Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մուհամեդ Պակպուրը:
Վերջինիս տվյալներով` ԻՀՊԿ-ի զինվորները Իրաքի հետ սահմանային Քերմանշահ նահանգում վնասազերծել են «հակահեղափոխական և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող զինված խմբավորմանը, որոնք գործում են ԱՄՆ-ի և սիոնական իսրայելական ռեժիմի աջակցությամբ»:
Դիվերսանտները մտադիր էին ներխուժել Իրանի տարածք ահաբեկչություններ իրականացնելու նպատակով, սակայն նրանց խանգարել են զինվորներն ու տեղի բնակիչները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



